Նորություններ | ԿԱՐԱՍ - ազգային սննդի ցանց
Ընտրեք Առաքման Կենտրոն
menu

ԿԱՐԱՍ. երկու նոր մասնաճյուղ մեկ օրում

2014-12-29

ք. Երևան, դեկտեմբերի 30, 2014թ.: Ամանորի նախաշեմին Կարաս ազգային սննդի ցանցը հաճելի անակնկալ մատուցեց իր հաճախորդներին՝ բացելով միանգամից 2 նոր մասնաճյուղ: Այժմ ցանցը ներառում է իր մեջ 13 ռեստորան և բիստրո:

Նոր բացված մասնաճյուղերից մեկը, որը ներկայանում է «ռեստորան» ձևաչափով, գտնվում է անմիջապես քաղաքի սրտում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ՝ Աբովյան 1/1 հասցեում: Ռեստորանի ընդհանուր տարածքը կազմում է 200քմ: Սա արդեն չորրորդ Կարասն է Երևանի կենտրոնում, որը հնարավորություն կընձեռի սպասարկել ավելի մեծ քանակությամբ հաճախորդների պիկ ժամերին:
Երկրորդ մասնաճյուղը գտնվում է Երևանի ամենամեծ վարչական շրջանում՝ Էրեբունիում, Արցախի 2/8 հասցեում: Գտնվելով երկաթուղային կայարանի և «Կայարանի շուկա» գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ՝ նոր Կարաս բիստրոն, որի ընդհանուր մակերեսը կազմում է 150 քմ, այցելուներին հնարավորություն կընձեռի արագ, մատչելի և ամենակարևորը որակյալ սնվել:

Նոր մասնաճյուղերում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները, իսկ ինտերիերը ձևավորված է ժամանակակից ոճով:

Ինչպես ցանցի մյուս մասնաճյուղերում, այստեղ ևս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն:

Աբովյան 1/1 հասցեում գտնվող ռեստորանը և Արցախ փողոցի բիստրոն աշխատում են ամեն օր՝ 10:00-01:00: