Նորություններ | ԿԱՐԱՍ - ազգային սննդի ցանց
Ընտրեք Առաքման Կենտրոն
menu

Մանուկներից Մանուկներին Բարեգործական Ակցիայի Ցուցահանդես Վաճառք

2016-09-11

<p>2016թ-ի դեկտեմբերից Կարաս ազգային սննդի ցանցի Մաշտոց ու Թումանյան մասնաճյուղերում հատկացվել են Մանուկներից Մանուկներին բարեգործական ակցիայի հատուկ անկյուններ, որտեղ իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար ու Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերի դպրոցներում հիմնված ձեռագործության խմբակների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Նշենք, որ հավաքված միջոցներն ամբողջությամբ ուղղվում են խմբակների զարգացմանը:&nbsp;<br>Հիշեցնենք, որ Մանուկներից Մանուկներին ակցիան կազմակերպվել էր Կարասի "Սահմանն իմ հոգում" բարեգործական մարաթոնի շրջանակներում, որը սկիզբ է առել 2015թ-ի դեկտեմբերից և նպատակ ունի հանրության ուշադրությունը սևեռել սահմանամերձ գյուղերի բնակիչների առօրյա խնդիրներին:</p>