Կորպորատիվ առաջարկներ


Առաջարկներ
կորպորատիվ հաճախորդների համար
 

Հատուկ կորպորատիվ հաճախորդների համար մենք մշակում ենք համագործակցության առանձնահատուկ պայմաններ, որոնք առավել հարմար և շահավետ են: 

Բիզնես լանչեր

Երկուշաբթիից մինչև ուրբաթ Ձեր գրասենյակի աշխատակիցները կարող են սնվել մատչելի և համեղ:

Ձեր իսկ նշված գումարի սահմաններում մենք մշակում ենք հատուկ ճաշացանկ, որը կազմված է բազմազան ուտեստներից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշխատակցի համային նախասիրությունը: Մեր կոմպլեկս լանչերը ներառում են մսային ուտեստ կամ ապուր, խավարտ, աղցան, ինչպես նաև ըմպելիքներ:

Արդյունքում Դուք տնտեսում եք Ձեր աշխատակիցների ժամանակը և ստանում լիարժեք սնվելու հնարավորություն ամեն աշխատանքային օրվա ընդմիջմանը:

Ձեր աշխատակիցները կարող են վճարել առաքումների դիմաց մեր կողմից տրամադրված Կարասի վաուչերների միջոցով: Վճարումը կարող է իրականացվել նաև բանկային փոխանցման միջոցով:

Կարևոր է նշել, որ յուրաքանչյուր կորպորատիվ հաճախորդի համար մենք սահմանում ենք անհատական զեղչեր:

Մեր առավելություններն են

  • Բազմատեսակ ուտեստներից բաղկացած ճաշացանկ
  • Հատուկ զեղչային համակարգ
  • Փորձառու խոհարարների և մատուցողների թիմ
  • Պատրաստի ուտեստների առաքում տոնակատարության վայր
  • Ուտեստների պատրաստում հենց տեղում

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել կորպորատիվ հաճախորդների մեր մենեջերի հետ +374 91 325555 համարով կամ delivery.department@karas.am էլ. հասցեով: