«Անտանա» ՍՊԸ –ն հիմնադրվել և իր գործունեությունը սկսել է 1998 թվականին: Հիմնադիրներն են Տիգրան Յուզբաշյանը և Աշոտ Հարությունյանը: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է ֆոտոապրանքների և գրենական պիտույքների առևտրի ոլորտում, որից հետո 2001 թվականին կազմակերպությունը սկսեց գործունեություն ծավալել սննդամթերքի արտադրության բնագավառում:
Հայաստանում առաջինը «Անտանա» ՍՊԸ-ն է սկսել արտադրել սառը սուրճ ու թեյ և մինչ այժմ իր հաստատուն դիրքն ունի հայկական շուկայում: Չորս տարի անց, ընկերությունը որոշում կայացրեց նոր փուլ սկսել իր ձեռնարկչատիրական ոլորտում և 2005 թվականին Աբովյան քաղաքում բացեց իր առաջին «Կարաս» թոնրատունը: Մատուցելով որակյալ և համեղ ուտեստներ, «Կարաս» թոնրատունը մեծ արագությամբ սկսեց ճանաչում ստանալ սպառողների շրջանում:
Այժմ «Կարաս» թոնրատների ցանցը իր ծառայություններն է մատուցում Աբովյանի, Երևանի Նոր Նորք, Աջափնյակ, Կենտրոն և Արաբկիր համայնքներում: Ապագայում ընկերությունը պլանավորում է իր գործունեությունը ծավալել և ընդլայնել նաև քաղաքի այլ համայնքներում: Սպառողների կողմից «Կարաս» թոնրատների ցանցը բազմիցս արժանացել է բարձր գնահատականի, թե որակի, թե սպասարկման և թե մատչելի գների համար:



















